Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հիմալայան Քաշմիր է այցելել առաջին անգամ այն բանից հետո, որ 2019 թ. Նյու Դելին վիճահարույց շրջանին զրկել է կիսաինքնավարությունից եւ այն անմիջական վերահսկողության տակ է առել:

Մոդին Քաշմիր է ժամանել ուժեղացված անվտանգության պայմաններում եւ պետք է ելույթ ունենա հանրային միջոցառման ժամանակ: Նրա ելույթը կկազմի Ժողովրդավարության օրվան նվիրված ամենամյա միջոցառման մի մասը, հայտնում է Associated Press-ը:

Շրջանը, ուր այցելել է Մոդին, ընդհանուր առմամբ, ողջունել է Հնդկաստանի կառավարության աննախադեպ փոփոխությունները, որոնք ընդունվել են 3 տարի առաջ: