Կիեւն իր դեսպանին Թբիլիսի կվերադարձնի այն բանից հետո, երբ Վրաստանի իշխանությունները աջակցություն ցուցաբերեն Ուկրաինային: Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վալդիմիր Զելենսկին:
«Մենք հաստատ հակամարտություն չեն ցանկանում Վրաստանի հետ: Վստահ եմ, որ դա երբեք չի լինի… Մենք անպայման կվերադարձնենք մեր դեսպանին բարեկամ Վրաստան, երբ աջակցություն կզգանք ձեր իշխանությունների կողմից»,- ասել է նա:
Զելենսկին ընդգծել է նաեւ, որ վրացիներին եղբայրական ժողովուրդ է համարում, սակայն նրա համար անհասկանալի է վրացական պետության ղեկավարների դիրքորոշումը:
«Ես չեմ հասկանում, թե հանուն ինչի պատժամիջոցներ չեն ընդունվում: Ես ուղերձներ եմ լսել. «մենք պետք է պաշտպանենք մեր տնտեսությունը»: Ի՞նչ տնտեսություն: Նրանք արդեն խլել են Վրաստանի տարածքի մի մասը, գրեթե հասել են Թբիլիսի»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:
Վլադիմիր Զելենսկին դեսպանին հետ կանչելու մասին հայտարարել էր մարտի մեկին:



























