ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել է, որ դեսպանությունն «արգելափակման մեջ է գտնվում», դիվանագիտական առաքելության գործունեությունն արգելափակվել է:
«Ըստ էության դեսպանությունն արգելափակման մեջ է գտնվում ԱՄՆ-ի պետական կառույցների կողմից, Հյուսթոսնում եւ Նյու Յորքում մեր երկու գլխավոր հյուպատոսների հաշիվները փակվել են Bank of America բանկի կողմից»,- ասել է Անտոնովը Россия 1-ի եթերում:
Նրա խոսքով՝ դեսպանատան աշխատակիցների հասցեին հեռախոսային եւ գրավոր սպառնալիքներ են ստացվում: «Մի պահ արգելափակվել էր նույնիսկ ելքը դեսպանատնից»,- ասել է դեսպանը:




























