Թուրքիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցային գործընթացին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ:  

Էրդողանը հայտարարել է, որ անհրաժեշտ է կազմակերպել վիրավորների եւ խաղաղբնակիչների տարհանումն ուկրաինական Մարիուպոլից՝ հավելելով, որ Թուրքիան սկզբունքորեն դրական է վերաբերում Ուկրաինայի անվտանգության երաշխավոր երկրներից մեկը դառնալու հարցին:

Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ձգտում ստանալ տարբեր երկրներից: