Ռուսաստանը վտարում է Ռուսաստանի դաշնությունում գերմանական դիվանագիտական հաստատությունների 40 աշխատակիցների։ Արտակարգ եւ լիազոր դեսպան Գեզա Անդրեաս ֆոն Գայերը կանչվել է ՌԴ ԱԳՆ։

«Մոսկվայում Գերմանիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին խիստ բողոք է հայտարարվել՝ կապված Գերմանիայում ռուսական դիվանագիտական հաստատությունների քառասուն աշխատակիցների persona non grata հայտարարելու ԳԴՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 4-ի բացահայտ ոչ բարեկամական որոշման հետ։ «Ընդգծվել է, որ ռուսական կողմն անընդունելի է համարում դրա համատեքստում ԳԴՀ արտաքին գործերի դաշնային նախարար Ա. Բերբոքի հայտարարությունը, որում ԳԴՀ իշխանությունների այդ քայլը բացատրվում է բացարձակ սուտ պնդումներով, թե վերոհիշյալ աշխատակիցների աշխատանքը ուղղված է եղել «Գերմանիայի ազատությունը» եւ «գերմանական հասարակության միասնությունը» խարխլելուն, ինչպես նաեւ Ուկրաինայում իրավիճակը կեղծելուն։

Գերմանիայի դեսպանին նոտա է հանձնվել՝ Ռուսաստանում գերմանական դիվանագիտական հաստատությունների քառասուն աշխատակիցներին persona non grata հայտարարելու մասին՝ որպես սիմետրիկ պատասխան ԳԴՀ կառավարության վերոնշյալ որոշմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։