Երեւանում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներից մեկը վատացել է:
Ինչպես հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ՀԱԿ-ի առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, տեսնելով, որ դիմացի կանգնածներից մեկը վատ է զգում, ընդհատել է իր ելույթն ու խնդրել մարդկանց տարածություն բացել տրիբունայի առաջ:
Մի քանի րոպեով հանրահավաքում ելույթները դադարել են:
Հիշեցնենք, որ այս օրերին Երեւանում անտանելի շոգ եղանակ է, իսկ այսօր ջերմաստիճանը անցել է 40 աստիճանի սահմանագիծը:
Ընդդիմադիր ելույթ ունեցողները բազմաթիվ անգամ շնորհակալություն են հայտնել Ազատության հրապարակում հավաքվածներին, որ նրանք այդ շոգին եկել են հանրահավաքի:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի




























