Մայիսին Մոսկվայում նախատեսված Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հոբելյանական գագաթաժողովի նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են։ Այդ հանդիպման ժամկետն արդեն որոշված ​​է, սակայն կհայտարարվի ավելի ուշ, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Դա [ամսաթիվը] որոշված ​​է, եւ այդ հանդիպմանը նախապատրաստությունը սկսվել է, այն ընթացքի մեջ է։ Մենք ձեզ ժամանակին կտեղեկացնենք ստույգ ժամկետի մասին»,- ասել է Պեսկովը՝ համապատասխան հարցին ի պատասխան։

Պեսկովը հայտնել է, որ ՀԱՊԿ երկրների ղեկավարները մայիսին Մոսկվայում կայանալիք գագաթաժողովին, ի թիվս այլ հարցերի, կարող են քննարկել իրավիճակն Ուկրաինայում: