«Արիան-5» հրթիռի արձակումը, որը նախատեսված էր այսօր` օգոստոսի 6-ին, կրկին հետաձգվել է: Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, նման որոշում է կայացվել Կուրու տիեզերակայանի շրջանում առկա վատ եղանակի պատճառով:
«Արիանսփեյս» կորպորացիայի հաղորդմամբ, հրթիռի տիեզերք արձակման ժամկետների մասին կհաղորդվի ավելի ուշ:
«Արիան-5» ծանր հրթիռը պետք է գեոստացիոնար օրբիտա պետք է հասցնի կապի երկու արբանյակներ` Astra 1N-ը, որը պետք է ապահովի ուղիղ հեռարձակում եւ BSAT-3c/JCSAT-110R-ը, որը նախատեսված է կապի եւ հեռահաղորդակցության ազդանշանի ծառայությունների համար:
Նշենք, որ սա «Արիան-5»-ի արձակման արդեն երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ հրթիռի տիեզերք արձակումը հետաձգվել էր հուլիսի 2-ին` հրթիռի վառելիքի մատակարարման համակարգում հայտնաբերված անսարքության պատճառով:




























