Շախմատի կանանց ՖԻԴԵ Գրան-Պրի նոր շարքի առաջին մրցաշարում մեկօրյա հանգստից հետո շախմատիստուհիներն անցկացրին 5-րդ տուրի պարտիաները: Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը սպիտակներով պարտվեց Կատերինա Լահնոյին: Դանիելյանը վաստակել է 2 միավոր եւ բաժանում է 8-ից 10-րդ տեղերը: Միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոնուհի Հոու Իֆանն է` 4,5 միավոր:
Տեղադրություն




























