Սիրիայի բանակի կողմից Դեյր-էզ-Զոր քաղաքի տանկային գրոհի ժամանակ սպանվել է առնվազն 75 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով ընդդիմության շարքերի իր աղբյուրներին:
Զրահատեխնիկան շրջապատել է քաղաքը եւ կրակ բացել; Հարյուրավոր մարդիկ հեռացել են քաղաքից: Թուրքիայում սպասում են փախստականների նոր հոսքի:
Սիրիայի կառավարությունը պնդում է, որ Դեյր-Էզ-Զորը գրավել են բանդիտները եւ երկրի իշխանությունները ստիպված են եղել գնալ ծայրահեղ քայլերի, հաղորդում է «Վեստին»:




























