Ամերիկյան Օհայո նահանգի Քոուփլի փոքրիկ քաղաքի բնակիչն գնդակահարել է 8 մարդու եւ սպանվել ոստիկանների կողմից:  Նրա կատաղության պատճառը ընտանեկան վեճն է եղել, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով WKYC հեռուստաալիքը:

911 ծառայությունն ահազանգն ստացել է օգոստոսի 7-ի վաղ առավոտյան: Քաղաքի ծայրամասում ոստիկանները գտել են հանցագործին, ով կրակ է բացել ոստիկանների վրա եւ սպանվել պատասխան կրակից:

Ավելի ուշ հաջողվել է պարզել, որ տղամարդը եղել է մոտակա փողոցների 3 տներում: Առաջին տանը ոստիկանները գտել են 5 դիակ, իսկ մյուս երկու տներում` մեկական դիակ: 8-րդ զոհին ոստիկանները հայտնաբերել են դրսում: Սպանվածների թվում է 11-ամյա մի տղա: Կենդանի է մնացել միայն մեկ կին: Հիմա նա ծանր վիճակում գտնվում է Աքրոն քաղաքի հիվանդանոցում:

WKYC-ի հաղորդմամբ, ընտանեկան վեճի մանրամասները, նաեւ սպանվածների ինքնությունը չի հաղորդվում: