Հարավային Կորեայում այսօր` օգոստոսի 8-ին, ուժեղ արեւադարձային փոթորիկի հետեւանքով մահացել է 3 մարդ, եւս մեկն անհայտ կորել է:
Երկրի հարավ-արեւմուտքում ավելի քան 300 հազար տներում անջատվել է էլեկտրասնուցումը, հաղորդում է «Ազատությունը»:
Հարավային Կորեան դեռ շարունակում է հաղթահարել նախորդ ամիս հորդառատ անձրեւների հետեւանքները: Այդ ժամանակ ջրհեղեղներից ու սողանքներից մահացել էր 59 մարդ:




























