Դոնի Ռոստովի Օկտյաբրսկի շրջանային դատարանը օգոստոսի 8-ին նախնական լսումներ կանցկացնի անորակ շաուրմայից զանգվածային թունավորման գործով:
Անցած տարվա մայիսի սկզբին քաղաքի բնակիչները սկսեցին դիմել հիվանդանոցներ փսխոցների, որովայնի ցավերի, սրտխառնոցի եւ բարձր ջերմության ախտանիշներով: Տեղական առողջապահության նախարարության տվյալներով, բժիշկներին դիմել են 100 մարդ, որոնցից 81-ին տեղափոխել են հիվանդանոցներ: Նրանք բոլորն էլ վարակվել են շաուրմայից: Մեծ մասի մոտ սալմոնելոզ է հայտնաբերվել:
Հարուցվել էր քրեական գործ` սանիտարահամաճարակային կանոնների խախտման փաստով, իսկ ոստիկանություն դիմել էր 64 մարդ:




























