Հայաստանում անկախության 20-ամյակի կապակցությամբ մի շարք միջոցառումներ կանցկացվի:
Հայաստանի պատմության թանգարանում, Հայաստանի Ցեղասպանության ինստիտուտի նախաձեռնությամբ Ազգային արխիվի հետ համատեղ կբացվի «Երեք հանրապետություն. ձեռքբերումներ եւ խորհրդանիշներ» ցուցահանդեսը:
Այլ միջոցառումների շարքում տեղի կունենա նաեւ Հայաստանի կենտրոնական բանկի հուշադրամների ցուցահանդես, իսկ Հայասատանի նկարիչների միությունը կանցկացնի «Անկախության ներկապնակի» ցուցահանդես:
Կինոմոտոգրաֆների միությունը կազմակերպելու է փաստավավերագրական ֆիլմերի փառատոն:
Մշակույթի նախարարությունը Հասարակական ռադիոհեռուստաընկերության, Կոմպոզիտորների միության եւ Հայաստանի երաժշտագետների հետ համատեղ իրականացնելու է Հայասատանի հիմներգի նոր պրոֆեսիոնալ ձայնագրությունը տարբեր կատարումներում:
Հայաստանի Հանրապետության անկախության օրը նշվում է սեպտեմբերի 21-ին:




























