Չեռնոգորիայի նախագահին ավտոտնակից հետեւի դռնով տարել են կառավարության շենք։ Այս մասին կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած հանպատրաստից հանրահավաքում հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

«Ինձ տեղեկացրին, որ նախագահին հաջողվել է ներս մտնել ավտոտնակի հետեւի ինչ-որ դռնով։ Ինչի ենք հասել։ Արձանագրային բոլոր նորմերը խախտելով․․․Այո, դուք իսկապես չգիտեք՝ ինչպես հյուրեր ընդունել»,-ասաց Սաղաթելյանը ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր կառավարությունում Փաշինյանը հանդիպում է Չեռնոգորիայի նախագահի հետ։