Վրաստանում ընդդիմադիր 8 քղաքական ուժեր փաստաթուղթ են ստորագրել, որով պահանջում են իմպիչմենթի ենթարկել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիին:
Այս նախաձեռնությամբ հանդես է եկել Լեյբորիստական կուսակցությունը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել է Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին, նախագահի իմպիչմենթի պահանջով փաստաթղթին միացել են, մասնավորապես, «Ժողովրդավարական շարժում-Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն, նաեւ «Վրացական կուսակցության» անդամները, Կանաչների կուսակցությունը եւ «Հանուն արդար Վրաստանի» միավորումը:




























