Նոր հարվածների Լիբիայի վրա. Մեծ Բրիտանիայի AN-64 ռազմական օդանավերն օդային հարվածներ են հասցրել Էլ-Վաթիա ռազմաբազայի եւ Թիջի քաղաքում գտնվող օբյեկտի վրա:

 «Ռազմական ուժերի կենտրոնացմամբ», Թունիսի հետ ընդհանուր սահմանի մերձակայքում` Տրիպոլիից 170 կմ  հարավ-արեւմուտք հեռավորության վրա տեղակայված Էլ-Վաթիա ռազմական բազային եւ Թիջի քաղաքի ղեկավար մարմինների զորքերին հասցրած հարվածների արդյունքում վերացվել են «մեկ շտաբ եւ 12 ռազմական ավտոմեքենա, որոնցից առնվազն մեկը սարքավորված էր «երկիր-օդ» կարգի հրթիռներով: Եվս չորս ավտոմեքենա լրջորեն վնասվել են»,-հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Նիք Փոուլը: