Մեծ 20-յակի (G20) անդամ երկրների ներկայացուցիչները խորհրդակցությունների սարք են անցկացրել, որտեղ քննարկման թեման եղել է համաշխարհային տնտեսությունում ստեղծված իրավիճակը, որն առաջ է եկել ԱՄՆ կրեդիտային վարկանիշի նվազման հետեւանքով:

Այս մասին հայտնել է Ֆրանսիան, որն այս տարի գլխավորում է աշխարհի  առաջատար ինդուստրիալ երկրներին միավորող այդ հեղինակավոր կազմակերպությունը:

Խորհրդակցություններն անցել են G20-ի անդամ երկրների ֆինանսների փոխնախարարների մակարդակով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: