Կարեն Հովհաննիսյանի «Հինգ հարսնացու» նոր ֆիլմի ցուցադրությամբ Վիբորգում բացվել է «Պատուհան դեպի Եվրոպա» ռուսական կինոփառատոնը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: 1993 թ.-ից անցկացվող փառատոնը տեւելու է մինչեւ օգոստոսի 14-ը:
«Հինգ հարսնացու» ֆիլմի գործողությունները (վարձույթում կլինի սեպտեմբերի 29-ից) տեղի են ունենում 1945 թ.-ին. Բեռլինում գտնվող օդաչու-կործանիչներից մեկը թռչում է ՌԴ-ի Սարատովյան շրջան իր մարտական չորս ընկերների փաստաթղթերով, որոնց անունից որպես արկածախնդրություն նա պետք է ամուսնանա ցանկացած չորս աղջիկների հետ:
Մրցույթի ծրագրում ընդգրկված են 14 ֆիլմեր, այդ թվում Վլադիմիր Միրզոյեվի «Բորիս Գոդունով», Վալերիա Պենդրակովսկայի «Գնաց եւ չեկավ» եւ Սերգեյ Գովորուխինի «Մարդկանց երկիրը» ֆիլմերը, բացի այդ կցուցադրվեն դեբյուտանտների մի քանի կինոնկարներ: Մրցույթի ժյուրիի կազմը ղեկավարում է հայտնի ռեժիսոր եւ օպերատոր Միխաիլ Ագրանովիչը:




























