Հնդկաստանի, Բրազիլիայի եւ Հարավ-աֆրիկյան հանրապետության ղեկավարները օգոստոսի 9-ին իրենց ներկայացուցիչներին ուղարկել են Սիրիա: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ին առընթեր Հնդկաստանի մշտական ներկայացուցիչ Հարդիպ Սինգհ Պուրին:
Նրա խոսքով, այդ երկրների ներկայացուցիչները պահանջելու են «դադարեցնել բռնությունը եւ անցկացնել բարեփոխումներ` հիմնված ազգի ժողովրդավարական հակումների վրա»:
Համապատասխան հայտարարությունը, Պուրիի հաղորդմամբ, փոխանցվելու է արտաքին գործերի նախարարին եւ Սիրիայում ներգաղթյալների հարցերով զբողվող Վալիդ Մուալեմուն, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Թուրքիան իր ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուին ուղարկելու է Դամասկոս, որպեսզի նա Անկարայի կոշտ վերջնագիրը փոխանցի Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: «Նա մտադիր է նախազգուշացնել սիրիական առաջնորդին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի ճակատագիրը կրկնելու վտանգի մասին»,-ասված է թուրքական ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ խրախուսել է Թուրքիայի նախաձեռնությունը:




























