Օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի ունեցել Մոսկվայի կենտրոնում` այրվել է Միկոյանի կոմբինատի պահեստը: Հրդեհն արդեն անվանում են տարվա կտրվածքով ամենուժեղը:
Այրման հրապարակը կազմել է մոտ 2 հազար քառակուսի մետր: Հրդեհի մասին ահազանգը ստացվել է նախօրյակին` ժամը 19:30-ին: Հրդեհը հաջողվել է մարել միայն գիշերը` ժամը 3-ի սահմաններում, հաղորդում է «Էխո Մոսկվին»:
Արտակարգ իրավիճակների փոխնախարար Ալեքսանդր Չուպրիանի խոսքով, հրդեհի պատճառը կարող էին լինել կտուրի վերանորոգման ժամանակ իրականացված զոդման աշխատանքները, սակայն դա կպարզի Պետական հրդեհային վերահսկողությունը, հաղորդում է «Ռիա Նովոստին»:




























