Կառավարությանը մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` բավականին ժամանակ է, ինչ վարչապետն ու գյուղնախարարը չեն շփվում իրար հետ, նույնիսկ ձեռքով չեն բարեւում: Իսկ պատճառը եղել է մի տհաճ միջադեպ: Մի քանի նախարարով վարչապետի հետ կապված հումոր են արել, ապա կուժն ու կուլան կոտրել գյուղնախարարի գլխին, թե հեղինակն ինքն է եղել, ինչից հետո վարչապետը խիստ վիրավորվել է եւ դադարեցրել շփումը երբեմնի սիրելի նախարարի հետ:
Չնայած որոշ տեղեկությունների համաձայն, վարչապետը որոշել է լարվածությունը թուլացնել եւ թերեւս այդ պատճառով էլ կիրակի օրը մասնակցել է Սերգո Կարապետյանի ծննդյան 63-ամյակին: Ի դեպ, «Նոյյան տապան» ռեստորանում նշված ծննդյան տոնին ներկա են եղել նաեւ կառավարության անդամները:




























