Սանկտ-Պետերբուրգում բացահայտվել է Հայաստանի քաղաքացի 23-ամյա Գեւորգ Պողոսյանի սպանությունը: Նրա մարմինը հայտնաբերվել էր օգոստոսի 7-ի ուշ երեկոյան «Գրանիտ-Նեւա» շինհրապարակի տարածքում` Ֆուչիկի փողոցի վրա գտնվող 2-րդ տան մոտակայքում` «ՎԱԶ-2114» ավտոմեքենայի սրահում:

Ինչպես հաղորդում է  «Օպերատիվնոյե պրիկրիտիյե» գործակալությունը, սպանության կասկածանքով ձերբակալվել է մահացածի համաքաղաքացի 23-ամյա Միխայիլ Մարդոյանը, ով առանց հաշվառման ապրում է Պետերբուրգում: Նախաքննության արդյունքներով` դանակով հարվածը հասցվել է «անձնական անբարյացակամ հարաբերությունների» հետեւանքով: Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել ՌԴ ՔՕ-ի 105-րդ հոդվածով:

Պողոսյանը մահացել է կրծքին ստացած դաշույնի հարվածից: Մահացածը գտնվել է հետեւի նստարանի վրա, իսկ ավտոմեքենան պատկանում է կալուժյան մատակարար ընկերությանը: