2011 թ. սկզբից ավտոճանապարհային ոստիկանության 25 աշխատակիցներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության: Այդ մասին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Ճանապարհային ոստիկանության ծառայության Ճանապարհապարեկային բաժնի ղեկավար, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Նրա խոսքով, ճանապարհային ոստիկանության աշխատակիցները պատժվել են տարբեր զանցանքների, այդ թվում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար: Եւս 5 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, հայտնել է Սարգսյանը:
2010 թ. տարբեր խախտումների համար աշխատանքից ազատվել են Ճանապարհային ոստիկանության ծառայության 7 աշխատակիցներ: Եւս 30-ը ենթարկվել են կարգապահական պատժի:




























