Ղազախստանի մշակույթի եւ սպորտի նախկին նախարար, երկրի Ազգային թանգարանի տնօրեն Արիստանբեկ Մուհամեդիուլին ձերբակալվել է բյուջետային միջոցների յուրացման կասկածանքով: Այս մասին հաղորդում է երկրի Հակակոռուպցիոն ծառայությունը:
«Հակակոռուպցիոն ծառայության՝ Նուր-Սուլթանի գծով վարչությունը նախաքննություն է վարում Ղազախստանի Ազգային թանգարանի պաշտոնատար եւ այլ անձանց նկատմամբ՝ 146 մլն տենգեի չափով բյուջետային միջոցների յուրացման գործով:
2022 թվականի մայիսի 28-ին դատարանը Ազգային թանգարանի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքի տակ առնելը:
Հետաքննությունը շարունակվում է»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:




























