Երեւանի Չարենցի փողոցի թիվ 74 տանը` բազմոցի վրա, օգոստոսի 8-ի առավոտյան այրված դիակ է հայտնաբերվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Տեղում պարզվել է, որ մահացածը` տանտեր, 82-ամյա Պատվական Առաքելյանն է: Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է ծխախոտից:




























