Սեւանա լճում օգոստոսի 8-ին, տարբեր վայրերում երեք երիտասարդներ են խեղդվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սեւանա լճի մոտ, «Ծովազարդ» կայանից (գ.Ծովազարդ) մոտ 400-500մ հեռավորության վրա (ափից մոտ 20 մ) հերթապահ ջրափրկարարը նկատել է նավամատույցից Սեւանա լիճ նետվող քաղաքացու (հագուստով):
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երեւան քաղաքի Արցախի փողոցի 2-րդ նրբ. թիվ 12 տան բնակիչ, 18-ամյա Արսեն Ասլիկյանի դին:
Նույն օրը Սեւանա լճի Ախթամար թերակղզու ՀՋՋ «Հյուսիսային» կայանի հերթապահ ջրափրկարարը մոտ 500-600մ հեռավորության վրա` հանգստացողների շրջանում, խուճապ է նկատել: Տեղում պարզվել է, որ մի խումբ երեխաներ փնտրում են իրենց ընկերոջը, որը հնարավոր է ջրահեղձված լինի:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի 7-րդ փողոցի բնակիչ, 15-ամյա Վարդան Բաբայանի դին:
Նույն օրը`ժամը 17.41-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզում` Սեւանա լճում (Լճաշեն գյուղի հարակից «Շահենի մոտ» լողափ) ջրահեղձվել է քաղաքացի եւ նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարների ուժերով դուրս է բերվել եւ շտապօգնության աշխատակիցներին հանձնվել Արարատի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 23-ամյա Էդգար Մնացականյանի դին:




























