Հայաստանում 2011 թ. 7 ամիսների ընթացքում 6288 հետիոտն է տուգանվել: Այդ մասին օգոստոսի 9-ին տեղի ունեցած ասուլիսում հայտնել է Ճանապարհային ոստիկանության ծառայության Ճանապարհապարեկային բաժնի ղեկավար, գնդապետ Նորիկ Սարգսյանը: Նշենք, որ 2010 թ. ընթացքում կազմվել է 22 824 ակտ այն հետիոտնների կապակցությամբ, ովքեր խախտում են Ճանապարհային երթեւեկության կանոնները:
Սարգսյանի խոսքով, հայ հետիոտնները դարձել են ավելի կարգապահ: Այսպես, եթե նախկինում ավտոճանապարհային բոլոր պատահարները տեղի էին ունենում վրաերթի պատճառով, ապա այժմ վրաերթերի պատճառով տեղի է ունենում մոտ դրանց երրորդ մասը: Տարվա սկզբից արձանագրվել է 370 վրաերթ, որի արդյունքում զոհվել է 51 մարդ (2010 թ. նույն ժամանակահատվածում գրանցվել 370 պատահար, 6 մարդ զոհվել է): 7 ամսվա ընթացքում հայտնաբերվել է 417 հազար 457 ավտոճանապարհային պատահար:
Նախորդ տարվա միեւնույն ժամանակահատվածում գրանցվել է 412 հազար 685 խախտում: Վիճակագրությունը փաստում է հայտնաբերված խախտումների թվի աճի մասին: Օրինակ, 2005 թ. գրանցվել է 150 հազար խախտում: Սարգսյանի խոսքով, եղել են դեպքեր, երբ վարորդները, չհամաձայնելով ավտոճանապարհային երթեւեկության խախտման ակտի հետ, բողոքարկում են Ճանապարհային ոստիկանների գործողությունները դատարանում: Նման դիմումները մի քանի տասնյակ են եղել:
Խախտողների թվում են նաեւ վարորդներ, ովքեր չեն ցանկացել ճանապարհը զիջել հետիոտնին:
2011 թ. 7 ամիսների ընթացքում եղել են 170 նման «ոչ ջենտլմեններ», ովքեր տուգանվել են 20 հազար դրամով: 2010 թ. ավտոճանապարհային ծառայությունը հայտնաբերել է 322 նման ոչ գիտակից վարորդներ:




























