Երեւանում շարունակվելու է անօրինական կամ հողի վարձակալության պայմանագրի ժամկետը լրացած այն կրպակների եւ տաղավարների ապամոնտաժումը, որոնք տեղակայված են  Կենտրոն վարչական  շրջանի  կենտրոնական փողոցներում եւ Կենտրոն մտնող այլ կենտրոնական փողոցներում:

Երեւանի քղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարձակալության ժամկետները չլրացած, վարձակալության պայմանագրերի առկայության դեպքում կքննարկվեն այլընտրանքային տարբերակներ:

Գործող պայմանագրերի  ժամկետները  չեն երկարձգվելու:

Երեւան քաղաքում նոր կրպակների կամ տաղավարների համար հողատարածքներ չեն տրամադրվելու, բացառությամբ մամուլի կրպակների: