Վարշավան կպահանջի փոխհատուցման մեխանիզմ, որը հավասար պայմաններ կստեղծի այն երկրների միջեւ, որոնք դեռ կարող են ստանալ ռուսական նավթ եւ նրանց, որոնք չեն կարող: Այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ խոսելով ԵՄ-ում առկա տարաձայնությունների մասին՝ կապված ռուսական նավթի ներկրման արգելքի հետ։
«Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք՝ արե՞լ ենք ամեն ինչ այս պատերազմը որքան հնարավոր է շուտ ավարտելու եւ այն հաղթական ավարտելու համար»,-ասել է նա ԵՄ առաջնորդների գագաթաժողովին ժամանելուն պես:
Մորավեցկին հավելել է, որ Լեհաստանի «հիմնական պահանջն» է, որպեսզի ԵՄ-ն դադարեցնի նավթ գնել Ռուսաստանից։ «Մենք փորձում ենք այս հարցում կոնսենսուսի հասնել»,-հավելել է նա։





























