Եվրոպական խորհուրդը ձգտում է քաղաքական համաձայնության գալ ռուսական նավթի ներկրման էմբարգոյի վերաբերյալ, CNN-ին ասել է Եվրամիության պաշտոնյան:

Էմբարգոն ծածկելու է Ռուսաստանից նավթի ներմուծման ավելի քան երկու երրորդը, ներառյալ Ռուսաստանից նավթի ամբողջ ծովային հատվածը, ասել է պաշտոնյան:

Եվրամիության դիվանագետներին կիրակի չի հաջողվել կոնսենսուսի հասնել էմբարգոյի պայմանների վերաբերյալ, սակայն երկուշաբթի հետագա բանակցություններում փորձել են հաստնել գործարքի հաստատման։

Պաշտոնյան ասել է, որ մատակարարման անվտանգության որոշ ժամանակավոր բացառություններ են տրվել որոշ անդամ երկրների համար, և Խորհուրդը կվերադառնա այդ բացառություններին «որքան հնարավոր է շուտ»:

Բացի նավթային էմբարգոյից, Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը կներառի այլ նշանակալից միջոցներ, այդ թվում՝ Սբերբանկի՝ SWIFT-ից անջատումը։