Թուրքիան գործադրել է բոլոր ջանքերը ՝ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունները շարունակելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ։ 

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան հատկապես կարեւորում է Ուկրաինայից ծովով գյուղատնտեսական արտադրանքի արտահանման համար անվտանգ միջանցք ստեղծելու նախագիծը։

Նշենք, որ այսօր ավելի վաղ Ռեջեփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ