Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոեւը կասեցրել է ՌԴ կազմ մտնելու վերաբերյալ հանրաքվե նշանակելու մասին հրամանագիրը։
Նշվում է, որ անհրաժեշտ է հրատապ խորհրդակցություններ անցկացնել ռուսական կողմի հետ Հարավային Օսիայի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության հետագա ինտեգրման հետ կապված հարցերի ողջ շրջանակի շուրջ։ Այդ կապակցությամբ հաստատվել է Ռուսաստանի հետ խորհրդակցություններ անցկացնելու պատվիրակության կազմը։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։





























