Սեպտեմբերի 1-ը՝ նոր ուսումնական տարվա սկիզբը, Հայաստանում նշանավորվելու է անվտանգ երթեւեկության տասնօրյակով: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
Մանրամասները նա խոստացել է հաղորդել ավելի ուշ՝ նշելով միայն, որ սեպտեմբերի 1-ից ակտիվանալու է պայքարը երթեւեկության կանոնների խախտումների դեմ, այդ թվում հետիոտնների կողմից: Նորիկ Սարգսյանը նշել է նաեւ, որ դպրոցների եւ այլ ուսումնական հաստատությունների մոտ գտնվող անցումները պարտադիր կարգով վերանորոգվելու են:




























