Երեւանում սկսվել է տեսախցիկների եւ արագության չափիչների տեղադրման գործընթացը: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհապարեկային բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:

Նրա խոսքով, 15 փողոցներում տեղադրվելու են արագության չափիչներ, իսկ 10 խոշոր խաչմերուկներում՝ տեսախցիկներ: «Կառավարությունն արդեն հաստատել է շվեդական ընկերության հետ պայմանագիրը, եւ գործընթացն սկսվել է»,- նշել է Սարգսյանը:

Ի դեպ, քաղաքացիները կարող են հաղորդել խախտումների մասին թեժ գծի 177 հեռախոսահամարով:

Ինչպես ավելի վաղ է հաղորդվել տեղախցիկների եւ արագաչափերի տեղադրումն իրականացնելու է շվեդական «Sensis Trafik» ընկերությունը: Պայմանագիրը կնքվել է 25 տարով, ներդրումների արժեքը կազմում է 9,8 միլիոն եվրո:

Սարքավորումների շահագործումը եւս իրականացնելու են շվեդ մասնագետները: