Ստամբուլի ծանր հանցագործությունների գծով 13-րդ դատարանը «Ինտերնետ հուշագիր» դատական գործի շրջանակներում 22 զինվորականի դեմ բացված քրեական գործով 7 գեներալի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացրել։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ դատարանը ձերբակալման որոշում է կայացրել 14 հոգու նկատմամբ, որոնցից 7-ը հանդիսանում են գեներալներ։ Ձերբակալման որոշումը հիմնավորվել է նրանով, որ կասկած կա, թե գեներալները կարող են փախչել։
Նշենք, որ «Ինտերնետ հուշագիրն» իրենից ներկայացրել է կայքերի ստեղծում, որոնց միջոցով ԶՈՒ գլխավոր շտաբը պետք է վարկաբեկեր իշխող «Արադարություն եւ զարգացում» կուսակցությանը։




























