ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն «առաջին օրվանից հասկացրել է», որ Ուկրաինային միայն պաշտպանական զենք է տրամադրելու։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Մենք չենք տրամադրում որեւէ զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին Ուկրաինայի տարածքից հարձակվել Ռուսաստանի վրա։ Եվ նախագահ Բայդենը հասկացրել է, որ մենք չենք պատրաստվում դառնալ պատերազմի կողմ, բայց մենք կաջակցենք Ուկրաինային, որպեսզի վերջինս պաշտպանի իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է նա։
Բայդենն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ն «զենք չի ուղարկի, որը կարող է հասնել ՌԴ տարածք»։





























