Ռոստովում ընթացող շախմատի կանանց Գրան-Պրի մրցաշարում դրական արդյունք ցույց տալ չի կարողանում Էլինա Դանիելյանը: 7-րդ տուրում նա սպիտակներով պարտվեց Անտուանետա Ստեֆանովային: Դանիելյանը կրեց 4-րդ պարտությունը եւ 2 միավորով նախավերջին` 11-րդ տեղում է:
6-րդ հաղթանակը տարավ աշխարհի չեմպիոնուհի եւ այս մրցաշարի միանձնյա առաջատար Հոու Իֆանը: 7-րդ տուրում չինացին սեւերով հաղթեց Եկատերինա Կովալեւսկայային, վաստակեց 6,5 միավոր եւ արդեն 2 միավորի առավելություն ունի մոտակա հետապնդողների նկատմամբ:




























