Լոնդոնի Թոթենհեմ թաղամասում, որտեղ օգոստոսի 7-ին զանգվածային անկարգություններ էին բռնկվել, ապա տարածվել քաղաքի այլ թաղամասերում, տեղեկություններ են ստացվում պայթյունների մասին:
BBC-ի նախկին լրագրող Ռիզվան Համիդը հայտնել է, որ 4 հզոր պայթյուններ են որոտացել պահեստներից մեկում: Ներկայումս լուծվում է տեղի բնակիչներին տարհանելու խնդիրը:
Օրեր առաջ տեղի ունեցած ջարդարարության կրկնություն թույլ չտալու համար ոստիկանությունը նախօրեին փողոց է դուրս բերել շուրջ 16 հազար աշխատակիցների:
Այդ ընթացքում, սակայն, անկարգությունները տարածվել են Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում` Բիրմինգհեմում եւ Մանչեսթերում:
Ոստիկանությունից հաղորդում են, որ ընդհանուր առմամբ, վերջին մի քանի օրերին կալանավորվել է անկարգություններին մասնակցած 685 մարդ: Նրանցից 111-ի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել, հայտնի է նաեւ մեկ զոհի մասին, ով 26 տարեկան է:



























