Թուրքիան պաշտպանական արդյունաբերության խորհրդատուներ կուղարկի ինը երկրներ՝ հաշվի առնելով երկրի պաշտպանական արդյունաբերության առաջնահերթությունները, համաձայն նոր հրամանագրի, որ հրապարակվել է Պաշտոնական տեղեկագրում։
Պաշտպանական արդյունաբերության վարչության արտասահմանյան ներկայացուցչությունն իր իրավասությանն առնչվող հարցերի հետ մեկտեղ դիվանագիտական գործունեություն կիրականացնի։
Որոշման շրջանակներում պաշտպանական արդյունաբերության խորհրդատուները կաշխատեն ինը երկրների՝ Կատարի, Պակիստանի, Բրազիլիայի, Ինդոնեզիայի, Ադրբեջանի, Մալայզիայի, Օմանի, Բանգլադեշի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատներում:





























