Լիբիական առաջնորդ Մուամար Քադաֆիի փոքր որդուն` Համիսին «շշմեցուցիչ նման» մի մարդ է հայտնվել է լիբիական պետական հեռուստաալիքի եթերում, մինչդեռ ավելի վաղ ապստամբները հայտարարել էին Համիսի սպանվելու մասին: Այդ մասին, ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, օգոստոսի 10-ն հայտնել է «Ալ-Ջազիրան»:
Լիբիական հեռուսաալիքով տեսանյութ է ցուցադրվել այն մասին, որ Համիս Քադաֆին այցելում է ՆԱՏՕ-ի հռթիռակոծումից տուժածներին: Այդ կադրերում զինվորական համազգեստով մարդը «շշմեցուցիչ նմանություն» ունի լիբիական առաջնորդի որդու հետ, հայտնում է «Ալ-Ջազիրան»: Լիբիական հեռուստաալիքը պնդում է, որ նկարահանումներն արվել են օգոստոսի 9-ին, այսինքն ապստամբների` Համաս Քադաֆիին ոչնչացնելու վերաբերյալ արված հայտարարությունից մի քանի օր հետո:
Ինչպես արդեն հայտնել էր NEWS.am-ը, օգոստոսի 5-ին ապստամբների ներկայացուցիչը հայտնել էր, թե Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից մեկը մահացել է հրթիռակոծման արդյունքում: Հարձակման թիրախ են դարձել մերձմայրաքաղաքային Հելաթ ալ-Ֆերջանեի «քաղաքացիական եւ ռազմական օբյեկտները»:
Տրիպոլիի ներկայացուցիչները ժխտել են այդ տեղեկությունը եւ դրա տարածումն անվանել «կեղտոտ հնարք»:
Ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի հրթիռակոծման հետեւանքով սպանվել է Մուամար Քադաֆիի որդին` Սաիֆ ալ-Արաբը եւ առաջնորդի երեք թոռները: Լիբիական իշխանությունները հաստատել են նրանց մահվան փաստը:



























