Նյու Յորքի ապրանքահումքային NYMEX բորսայում նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների գները նվազել են մինչեւ 79,30 դոլար` մեկ բարելի համար, հաղորդում է Businessweek-ը: Մեկ տարում Ֆյուչերսները էժանացել են 13 տոկոսով:

Լոնդոնի ICE Futures Exchange բորսայում Brent տեսակի նավթի գները նվազել են մինչեւ 102,57 դոլարի: ՕՊԵԿ-ի օգոստոսյան հաշվետվության համաձայն, նավթի արդյունահանման ընդհանուր ծավալը եւ հեղուկ գազի արտադրությունը կազմակերպության երկրներում աճել է 0,39 մեգաբարելով օրական եւ կհասնի 5,29 մբ/օրվա:

Գների նվազումը պայմանավորված է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հայտարարությամբ` բազային դրույքաչափն անփոփոխ թողնելու մասին: Այն ծրագրվում է պահել մինչեւ 2013թ. կեսերը: