Վրաստան մեկնող վարորդները շարունակում են զարմանալ ՀՀ մաքսային օրենսգրքի նոր փոփոխություններից: Արդեն մեկ ամիս է, Վրաստան մեկնելու համար հայ վարորդները անցակետերում վճարում են 9500 դրամ:
Օրենքով գանձվող մաքսավճարը գործում էր նաեւ նախկինում, սակայն որոշ ժամանակով այն կասեցվել էր: Ու հաշվի առնելով ամռան այս ամիսներին Հայատանից Վրաստան մեկնողների մեծ հոսքը, պետբյուջեն լցնելու անհրաժեշտություն առաջացավ:
«Մի օրով մեկնում եմ Վրաստան, միայն 19000 դրամ անցակետում եմ վճարում. 9500 դրամ` մեկնելիս, նույնքան էլ` վերադառնալիս: Ոչ բեռ եմ տեղափոխում, ոչ էլ բիզնես անելու եմ գնում: Ոչ ոք չգիտի ինչի համար ենք վճարում: Ասում են` նոր օրենք է»,- ասում է քաղաքացի Արմեն Սիմոնյանը:




























