Մաքսային կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկվել մի շարք միջազգային ավիաչվերթների ուղեւորներ, ովքեր վայրէջք են կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում 2011 թ. օգոստոսի 6-ին, նրանց շարքում կան Հայաստանի ուղեւորներ:
Ռուսաստանի չորս քաղաքացիներ չեն հայտարարագրել ալկոհոլային խմիչքները եւ ծխախոտները եւ խախտել այդ ապրանքների տեղափոխման թույլատրելի նորմերը:
Երեւանից հայրենի քաղաք վերադաձող ռոստովցու ուղեբեռում հայտնաբերվել է 10 շիշ ալկոհոլային խմիչ` 6,5 լիտր ծավալով: Երեւանյան մեկ այլ չվերթի երկու ուղեւոր Հայաստանից բերել են 14 շիշ խմիչք` 7 լիտր ծավալով եւ 5 բլոկ ծխախոտ (1000 հատ): Պիտիգորսկի բնակչի` «Բարսելոնա-Դոնի Ռոստով» չվերթի ուղեւորի մոտ մաքսայինի աշխատակիցները հայտնաբերել են նույն քանակությամբ շիշ` 8 լիտր ծավալով:
Քանի որ ֆիզիկական անձանց թույլատրվում է Մաքսային ծառայության տարածք տեղափոխել միայն 5 լիտր ալկոհոլային խմիչք, ուստի նրանցից միայն 3-ը չեն տուգանվելու, իսկ ծխախոտի դեպքում, երբ թույլատրվում է տեղափոխել միայն 200 հատ, նրանց բոլորին տուգանքներ են սպառնում` նախատեսված ՌԴ Վարչական օրինախախտումների կոդեքսի 1-ն մասի 16.2 եւ 16.3 հոդվածներով:




























