Նավթ արդյունահանող եւ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) 2011-ին Ադրբեջանում նավթի արդյունահանման ոչ մեծ աճ է կանխատեսում:

Կանխատեսման համաձայն, որը կատարվել է ՕՊԵԿ-ի օգոստոսյան զեկույցում, երրորդ եռամսյակում Ադրբեջանում նավթի արդյունաբանումը մի փոքր կավելանա` Չիրագ պլատֆորմում պլանային-պրոֆիլակտիկ աշխատանքների ավարտի հետ կապված, որտեղից նավթը արտահանվում է վրացական Սուփսա նավահանգստով:

Ընդհանուր առմամբ, նավթի արդյունահանման աճը 2010-ի համեմատ գնահատվում է օրական 1,07 մեգաբարել: