Հայաստանում ծիրանը կրկնակի թանկ արժե, քան Մոսկվայում, եւ հայերը դա գնում են, նշանակում է հայերը համբերատար ժողովուրդ են: Նման տեսակետ է հայտնել «Սոցիոմետր» սոցոլոգիական կենտրոնի  ղեկավար Ահարոն Ադիբեկյանը օգոստոսի 10-ին` լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Նրա խոսքով, քաղաքացիական հուզումները եւ, առավել եւս, քաղաքական հիմքի վրա բախումները բացառված են, քանզի ակտիվ ընդդիմադիր տարրի ծավալները չափազանց փոքր են: «Իսկ մեծ հաշվով ազգին չի էլ հետաքրքրում  թե ինչի շուրջ են բանակցում կոալիցիան եւ ընդդիմությունը:

«Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է: Ինձ, միայն աշխատանքի բերմամբ: Հասարակության մեջ այն կարծիքն է իշխում, որ եթե նրանք ինչ որ բանի շուրջ պայմանավորվեն էլ, ապա դա կլինի նրանց ներքին շահերի շրջանակում, չէ որ Սերժ Սարգսյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյան եղել են միասնական քաղաքական խմբի անդամներ»,-նշել է Ադիբեկյանը:

Նրա կարծիքով, հազիվ թե ՀԱԿ-ի` արտահերթ ընտրությունների վերաբերյալ պահանջներն ինչ-որ էական բանի հանգեցնեն: «Սպասումներն այստեղ անարդյունք են: Մարդը, ով այդքան ժամանակ անցկացրել է պատերազմի խրամատներում, արդյոք հենց այնպես կհանձնվի՞ եւ անխոս կհեռանա՞»,-հարց է բարձրացրել Ադիբեկյանը` խոսելով արտահերթ նախագահական ընտրությունների հեռանկարների վերաբերյալ: