Երեւանի «Մարս» գործարանի պահակը հենց գործարանում ջրահեղձ է եղել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 19.32-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի «Մարս» գորածարանի էներգաբլոկի հովացման համակարգի ջրամբարում հայտնաբերվել է գործարանի ջրահեղձված պահակի դիակը: Նա 83-ամյա Վլադիմիր Պետրոսյանն է:

Դին ջրից դուրս բերման համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով ջրամբարից դուրս է բերվել Վ.Պետրոսյանի դին: