Գյումրիում կարիճը խայթել է 20-ամյա երիտասարդին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 9-ին, ժամը 14.01-ին կարիճի խայթոցի թունավորումով Գյումրի քաղաքի «Սամարիթեր» հիվանդանոց է տեղափոխվել Փանիկ գյուղի բնակիչ, 20-ամյա Անդրանիկ Մաթեւոսյանը:
Նրա առողջական վիճակը միջին ծանրության է:




























