Եվրոպական կենտրոնական բանկը վերջապես պատրաստվում է միանալ դրամավարկային քաղաքականության խստացման գլոբալ խմբին՝ պայմանավորված ռեկորդային բարձր գնաճով, գրել է Bloomberg-ը։

Այն բանից երեք ամիս հետո, երբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը առաջին անգամ բարձրացրեց տոկոսադրույքը, ԵԿԲ-ն այս շաբաթ կհայտարարի, որ դադարում է փոխառություններ գնել եւ պաշտոնապես սկսելու է հետհաշվարկը՝ մինչեւ հուլիսին փոխառությունների արժեքի բարձրացումը։

ԵԿԲ-ն դանդաղում է՝ գնահատելով Ուկրաինայում հակամարտության հետեւանքներն իր արժութային գոտու սահմանից դուրս։

Ի տարբերություն նրա՝ խոշոր կենտրոնական բանկերի մեծ մասն այժմ շարունակում է խստացնել քաղաքականությունը, իսկ որոշ բանկեր անգամ ավելացնում են տեմպերը, նշել է տեղեկատվական գործակալությունը։

Այս համատեքստում եւ հաշվի առնելով այն, որ գնաճը եվրոգոտում այժմ կազմում է 8,1 տոկոս, ԵԿԲ-ում գոյություն ունի հստակ կոնսենսուս սկսելու անհրաժեշտության վերաբերյալ։ Ներկայում Կառավարիչների խորհրդում վիճում են այն բանի շուրջ, թե արդյոք բավական է տոկոսադրույքի բարձրացումը քառորդ կետով, եւ որքան վեջնարդյունքում բարձրացնել տոկոսադրույքները հաջորդ տարի։

Ավստրիայի կենտրոնական բանկի ղեկավար Ռոբերտ Հոլցմանը հայտարարել է, որ տոկոսադրույքի ցանկացած բարձրացում մոտ կես կետով «կարող է ընկալվել որպես փափուկ», իսկ Նիդեռլանդների, Սլովակիայի եւ Լատվիայի գործընկերները բացահայտ կոչ են արել, որպեսզի այդպիսի բարձրացումը գոնե դիտարկվի։

ԵԿԲ նախագահ Քրիստին Լագարդը, հավանաբար, հարցեր կտա նիստից հետո, հինգշաբթի օրվա մամուլի ասուլիսում։ Նա նաեւ կներկայացնի նոր կարեւոր կանխատեսումներ, որոնց հիման վրա ընդունվել է այդ որոշումը։

Այլ շրջանների կենտրոնական բանկերում՝ Չիլիից մինչեւ Լեհաստան, հավանաբար, կշարունակեն բարձրացնել տոկոսադրույքը։ Ռուսաստանը կարող է գնալ տոկոսադրույքի իջեցման, իսկ ԱՄՆ սպառողական գների մասին տվյալները, հավանաբար, կցուցադրեն ամենամսյա արագացում, նշել է Bloomberg-ը։