Խերսոնի շրջանի իշխանությունները չեն բացառել իրավակարգի պահպանման համար խաղաղապահ կոնտինգենտ ներգրավելու խնդրանքով ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է շրջանի ռազմաքաղաքացիական վարչակազմի (ՌՔՎ) ղեկավար Վլադիմիր Սալդոն։
«Այդպիսի հնարավորությունը չեմ բացառում, եթե այն լինի եւ մեզ կարողանան աջակցություն ցուցաբերել, քանի մեր իրավապահ մարմինները դեռ ձեւավորվում են»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Սալդոյի խոսքով՝ խաղաղապահ ուժերը կարող են օգնել իշխանություններին հասարակական կարգի, ենթակառուցվածքի տարբեր օբյեկտների եւ մշակութային միջոցառումների պաշտպանության գործում։ «Կարծում եմ, որ այդ օգնությունն օգտակար եւ շատ արդյունավետ կլինի»,- հավելել է ՌՔՎ-ի ղեկավարը։
Ավելի վաղ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլովը չէր բացառել ապագայում ՀԱՊԿ երկրներից Ռուսաստանի զինված ուժերի կողմից վերահսկվող Ուկրաինայի տարածքներում, ինչպես նաեւ ինքնահռչակ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների տարածքներում խաղաղապահների պահանջված լինելը։ Նա նաեւ կարծիք էր հայտնել, որ հատուկ ռազմական օպերացիայի ընթացքում Ուկրաինայում ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի կարիք չկա, սակայն դրա ավարտից հետո «հնարավոր են տարբեր տարբերակներ»։





























